30/10/2014 20:33
Շ. Քոչարյան. Շատ կարևոր է, որ միջազգային կառույցներում մասնագետներ ունենանք
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե արդյոք օգտագործվո՞ւմ է համալսարանական ողջ ներուժը միջազգային կազմակերպություններում աշխատելու համար:
«Խոսեցինք վերապատրաստման մասին: Հետաքրքիր է, թե որքանո՞վ եք կարողանում մեր երիտասարդ կադրերին աջակցել նրանց՝ միջազգային կազմակերպություններում աշխատանք գտնելու համար: Այդ հարցը ևս առնչվում է Հայաստանի շահերի հետ: Ասեմ, որ Ադրբեջանը պատրաստում է այդպիսի կադրեր, ովքեր դրսում աշխատում են Հայաստանի դեմ»,- նկատեց պատգամավորը:
Շավարշ Քոչարյանն արձագանքեց, որ, իհարկե, չափազանց կարևոր է, որ միջազգային կառույցներում համապաստախն մասնագետների ունենալը:
«Գրագետ ու բանիմաց մասնագետներն ուղղակի անհրաժեշտություն է: Մենք միշտ ասել ենք, որ կադրերի պակաս ունենք: Ինչ վերաբերում է դպրոցին` ապա այո, դպրոցի առջև խնդիր է դրված, քանի որ մենք ունենք կադրային խնդիր, որը պարտավոր է պատրաստել համապատասխան մասնագետների: Կարող եմ ասել, որ դա դիվանագիտական դպրոցի հետ մասսամբ կարող առնչվել, որը նոր է ձևավորվել: Ինչ վերաբերում է տնտեսական դիվանագիտությանը` ապա ասեմ, որ դեսպանն այսօր ունի հատուկ մասնագիտություն, որը և դեսպան է և հյուպատոս: Առայժմ մենք չունենք այն շքեղությունը, որ մեզ թույլ տանք հատուկ բոլոր դեսպանատներում բազմակողմանի մասնագետներ ունենալ: Լավ կլիներ որ ունենային, բայց առայժմ այպիսի հնարավորություններ չունենք»: