30/10/2014 12:04
«Բարսելոնայի» մարզիչ. Սուարեսն ամեն պահի փորձում էր խաղի մեջ լինել
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է Լուիս Սուարեսի` Կատալոնիայի սուպերգավաթի «Էսպանյոլի» դեմ անցկացրած խաղից: Ուրուգվայցին կարիերայի ընթացքում երկրորդ պաշտոնական խաղն էր անցկացնում «Բարսայի» կազմում:
«Սուարեսը հիանալի խաղաց: Նրա որոշումների մեծ մասը ճիշտ էին: Նա ամեն պահի փորձում էր խաղի մեջ լինել: Սուարեսն ակտիվ էր ու նպատակային էր խաղում: Նույնը կարող եմ ասել նաև թիմի մյուս ֆուտբոլիստների մասին:
Մենք մոռացել ենք «Ռեալի» դեմ անհաջող խաղն ու պատրաստվում ենք «Սելտայի» հետ հանդիպմանը»,- ասել է Էնրիկեն: