30/10/2014 18:27
Փոստանջյանն՝ առաջարկությունների մասին. Առանց պատճառաբանության՝ ձգձգում են
«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հավանաբար, հաջորդ հանրահավաքին ևս չի մասնակցի: Aysor.am-ի թղթակիցը վերջինից հետաքրքրվեց, թե ադյոք կուսակցության ներսում քննարկվե՞լ են իր ներկայացրած առաջարկություններ, պատգամավորը պատասխանեց, որ ոչ:
Թե ինչով է դա պայմանավորված, պատգամավորը դժվարանում է պատասխանել, սակայն պնդում է, որ հանրահավաքին իր մասնակցությունը կախված է հենց այդ առաջարկներից:
«Առանց պատճառաբանության են ձգձգում: Կուսակցությունում ևս չեն քննարկվել դրանք: Եթե առաջարկություններս դառնան օրակարգային հարց, հնարավոր է` մասնակցեմ»,- ասաց նա: