31/10/2014 15:03
Ալոնսոն լքում է «Ֆերրարին». Կա վերջնական համաձայնություն «Մակլարենի» հետ
«Marca»-ն հաղորդում է, որ իսպանացի ավտոարշավորդ, «Ֆերրարիի» անդամ Ֆերնանդո Ալոնսոն վերջնական համաձայնության է եկել «Մակլարենի» հետ ու 2015-ի մրցաշրջանում այնտեղ է հանդես գալու:
Կողմերն արդեն համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ ու պակասում է միայն Ալոնսոյի ստորագրությունը:
Վերոնշյալ պարբերականը չի հաղորդում, թե քանի տարվա պայմանագիր են կնքելու Ալոնսոն և «Մակլարենը»: