31/10/2014 20:17
Իբրահիմովիչ. Չեմ ձգտի ստանալ «Ոսկե գնդակը»
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմվիչը կարծում է, որ Շվեդիայի` Մունդիալ 2014-ին չմասնակցելու փաստը կարող է խանգարել իրեն «Ոսկե գնդակը» նվաճել.
«Կարծում եմ, որ կարիերայիս լավագույն մրցաշրջանն եմ անցկացրել: Ես թեկնածուների շարքում եմ, բայց ինձ բարդ կլինի հաղթել, քանի որ ես բաց եմ թողել վերջին Մունդիալը: Բրազիլիայում մի շարք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ աշխարհի ուշադրությունը գրավեցին: Հենց նրանք էլ առավելություն ունեն այս մրցակցությունում: Ես չեմ ձգտի ստանալ «Ոսկե գնդակը»»,- ասել է Իբրահիմովիչը: