31/10/2014 12:28
Մայք Թայսոնը խոստովանել է, որ բռնաբարության զոհ է դարձել
Բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, որ 7 տարեկանում իրեն բռնաբարել է ինչ-որ մոլագար:
Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ Թայսոնը նշել է, որ փողոցում իրեն ծերունի է մոտեցել և տանելով լքված ինչ-որ վայր՝ բռնաբարել իրեն:
Բռնցքամարտիկի խոսքով՝ դա տեղի է ունեցել իր կյանքում միայն մեկ անգամ, սակայն ինքը մինչև այժմ հիշում է այդ դրվագը:
1992 թ.-ի Թայսոնը դատապարտվել է բռնաբարության համար 6 տարով և բանտում անցկացրել 3 տարի: 2008 թ.-ին բռնցքամարտիկը կալանավորվել է թմրանյութեր օգտագործելու համար: