31/10/2014 19:50
2009 թ.-ի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը տոնում է ծննդյան 28-ամյակը
2009 թվականին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում ընդհանուր 266 կգ բարձրացնելու արդյունքում չեմպիոնի տիտղոսը նվաճած Նազիկ Ավդալյանն այսօր տոնում է ծննդյան 28-ամյակը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված, սպորտում բազում հաջողությունների հասած մարզուհին 2011 թվականին տեղի ունեցած ավտովթարից հետո այլևս ծանրաձող չի բարձրացրել առաջնություններում:
Թեև 5 տարի է անցել չեմպիոնությունից, սակայն երկրպագուները լիահույս են, որ Նազիկը նորից է հաղթելու: