31/10/2014 15:51
Եվրոպական ակումբներն առաջարկում են 2022-ի ԱԱ-ն անցկացնել ապրիլ-մայիսին
Եվրոպական ակումբների ասոցիացիան հանդես է եկել առաջարկով, որի հիմքում 2022թ.-ի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը ապրիլ-մայիս ամիսներին անցկացնելու գաղափարն է:
«AP»-ը գրում է, որ այդ դեպքում եվրոպական առաջնություններն ինչպիսիսք են` Անգլիայինը, Իսպանիայինը, Իտալիայինն ու Ֆրանսիայինը, կարող են անցկացվել հունիսին, երբ ավարտված կլինի Մունդիալը:
Ասոցիացիայի առաջարկի համաձայն` 2020-21թթ. մրցաշրջանի ընթացքում ակումբները ոչ ավելի քան 48 խաղ կանցկացնեն, իսկ ֆուտբոլիստները հավաքականներ կհրավիրվեն ոչ ավելի ուշ քան ապրիլի 18-ին: