19/11/2014 20:12
Հնդկաստանում ծնված 4 ոտքերով և 4 ձեռքերով երեխային «Աստծո որդի» են կոչում
Հնդկաստանում ծնված 4 ոտքերով և 4 ձեռքերով երեխան մեծ իրարանցում է առաջացրել: Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը:
Շատերը պնդում են, որ երեխան Աստծո վերամարմնավորումն է և կոչում են «Աստծո որդի», թեև բժիշկները արդեն հայտարարել են, որ երեխան ուղղակի չձևավորված երկվորյակ է:
Երեխայի ծնողները շատ երջանիկ են և ասել են, որ վստահ են՝ իրենց երեխան Աստծո որդին է: Երեխայի ծնունդին անդրադարձել են նաև տեղական հեռուստաալիքները, որոնց ծնունդ ընդունող բուժքույրերը ասել են, որ երեխայի վրա Աստծո մասնիկ կա: