19/11/2014 20:33
Մենք չենք վերականգնի Խորհրդային Միությունը. Գորբաչով
«Ոչ մեկին պետք չէ մեղադրել, մենք ենք քանդել Խորհրդային Միությունը: Մենք էինք մեղավոր: Ես մինչև վերջին մեխը կռվել եմ, որպեսզի պահեմ Խորհրդային Միությունը, ես ուզում էի, որպեսզի հանրապետությունները օգտվեին իրենց ինքնավարությունից և իրենց խնդիրներիը տեղերում իրենք լուծեին: Միությունը պետք էր փոխել, ժողովրդավարացնել: Մենք մոտեցել էինք դրան՝ նախապատրաստելով Միության նոր պայմանագիրը»,- ասել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը՝ Комсомольская правда-ին տված հարցազրույցում:
Գորբաչովը կարծում է, որ Ուկրաինական ճգնաժամի պատճառը ԽՍՀՄ անկումն էր: «Հենց Բելովեժյան համաձայնագրի քննարկման ժամանակ պետք էր լուծել այս հարցը ու անդրադառնալ Ղրիմին»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Գորբաչովը արդարացնո՞ւմ է Ղրիմի անեքսիան, Գորբաչովը պատասխանել է, որ համաձայն է դրա հետ, որովհետև Ղրիմի բնակիչները կողմ են քվեարկել, ու կարծում է, որ Ռուսաստանը չի կարող բաց թողնել Ղրիմը:
«Մենք չենք վերականգնում Խորհրդային Միությունը, անհնար էլ է այն վերականգնել, ու ընդհանրապես պետք էլ չէ վերականգնել»,- ասել է Գորբաչովը: