19/11/2014 20:27
Պուտինը մասնակցել է Համառուսական ժողովրդական ճակատի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինը մասնակցել է Համառուսական ժողովրդական ճակատի Գործողությունների ֆորումի ընդլայնված նիստին: Այս մասին ասված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
Մինչև ֆորումի քննարկումների սկսելը, Պուտինը բացման ելույթ է ունեցել:
«Ազգային ճակատը, իրապես, ինչպես մենք էինք Ձեզ հետ ծրագրում, դարձել է քաղաքացիական ակտիվության լավ օրինակ: Դուք միավորել եք ոչ անտարբեր մարդկանց մեկ կարևոր խնդրի շուրջ, որի լուծումն անհնար է առանց պետության ու հասարակության համատեղ ջանքերի: Օրինակ՝ մեկուկես տարի առաջ մենք խոսում էինք պետական ու մունիցիպալ գնումների հանդեպ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտության մասին: Ոլորտը պարզերից չէ, ավելին մեծ կոռուպցիոն ռիսկերով: Մեծ է գայթակղությունը գեղեցիկ կյանք կազմակերպել պետության կամ հասարակության հաշվին:
Մենք լրջորեն փոխել ենք օրենսդրությունը՝ պետական գնումների ասպարեզում: Բայց հենց քաղաքացիական վերահսկողություններ է դարձել այնպիսի ուժ, որ թույլ է տվել օրենքներին գործարկվել, ստիպել է բազմաթիվ պաշտոնյաների լրջորեն մտածել սեփական վարկանիշի մասին»,- ասել է ՌԴ նախագահը:
Ֆորումում քննարկվել են նաև ուկրաինական ճգնաժամը, Արևմուտքի տնտեսական և քաղաքական պատժամիջոցները: