08/12/2014 13:00
Շարմազանով. Պայքարելու ենք, որպեսզի 2015-ին լինի հստակ և ամբողջական գիտակցում` այլևս երբեք
Այս լսումները շատ կարևոր են 2015 թ-ի հարյուրամյա միջոցառումների համար, քանի որ այստեղ հավաքվածներս շատ լավ գիտակցում ենք, թե ինչ է ցեղասպանությունը, և մենք ցանկանում ու պայքարելու ենք, որպեսզի 2015 թ-ին լինի հստակ և ամբողջական գիտակցում` այլևս երբեք: Այս մասին ԱԺ-ում ընթացող «Աշխարհն առանց Ցեղասպանությունների» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` Ցեղասպանությունները մարդկության դեմ ուղղված ոճիրներ են, ոչ թե մեկ առանձին ազգի: Եվ դրա ժխտողականությունը նույնքան հանցավոր է ու դատապարտելի.
«Թուրքիայի այսօրվա իշխանությունները նպատակային իրականացնում են հանցավոր ժխտողական քաղաքականություն և չեն ուզում առերեսվել սեփական պատմության հետ: Բայց գալու է ժամանակը, երբ ոչ միայն թուրք մտավորականներն են գալու և տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- վստահություն հայտնեց նա` շեշտելով, որ Թուրքիան ցեղասպանել է ժողովուրդներին իրենց իսկ բնօրրաններում:
Եվ պատահական չէ, որ հայոց խորհրդարանում նախապատրաստվում է և առաջիկայում կունենան հայտարարության տեքստ, որը կդատապարտի հույն և ասորի փոքարամասնությունների ցեղասպանությունը ևս:
«Իսկ քանի դեռ Թուրքիան այսօր պատրաստ չէ ճանաչելու ցեղասպանությունը պետք է միասնական լինենք` ՀՀ-ն, Արցախը, համայն հայությունն ու մեր բարեկամ ժողովորդների հետ միասին: Այդ միասնությամբ էլ պետք է թևակոխենք 2015թ և ասենք` այլևս երբեք»,- ասաց Է. Շարմազանովը