10/12/2014 14:31
Լևոն Զուրաբյան. Հեղափոխությունն այս ձևով է արվում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմակերպած հանրահավաք-երթը, որը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Մինչ կմեկնարկեր ավանդական դարձած երթը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ համոժողվրդական շարժումը՝ Եռյակը, առաջիկայում համատեղ գործողությունների ծրագիր կներկայացնի, որում կլինի հանրային միջոցառումների ցանկը:
«Դրա նպատակը կլինի ՀՀում ամբողջական իշխանափոխության հարցը և արտահերթ ընտրությունների միջոցով իշխանության վերադարձը ժողովրդին»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Ազատության հրապարակից, սակայն, հավաքվածներից մեկը բղավեց «Հեղափոխությունը՝ հիմա», ինչին Լ. Զուրաբյանը հակադարձեց, թե հեղափոխությունն այս ձևով է արվում: