13/12/2014 10:11
Հակառակորդի դիպուկահարից սահմանամերձ Բերքաբերում գյուղացի է վիրավորվել
Այսօր Տավուշի մարզի Իջևանի շրջանի սահմանամերձ Բերքաբերի գյուղում հակառակորդի գնդակից գյուղի բնակիչ է վիրավորվել: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը.
«Դե ընդհանուր կրակոցներ կան, բայց այս դեպքում կոնկրետ դիպուկահրան աշծատեց: Դեպքը եղել է գյուղի ջրամբարի մոտ, որն ամենամոտն է ադրբեջանական դիրքերին»,- պատմեց Արթուր Մադաթյանը` նշելով, որ երիտասարդի ստացել է երկու ոտքերի հրազենային վնասվածքներ.
«Փառք Աստծո, կրակոցները չեն վնասել ոտքերի ոսկորները: Հիմա երիտսարդն Իջևանի հիվանդանոցում է»,- ասաց Բերքաբերի գյուղապետը:
Արթուր Մադաթյանի խոսքով` հակառակորդը շարունակել է կրակել անգամ այն ժամանակ, երբ գյուղացիները մոտեցել են երիտասարդին օգնելու: