17/01/2015 12:03
Մահացել է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը
Մահացել է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը: Այսօր կայանալու է Հերիքնազ Գալստյանի հոգեհանգիստը, վաղը հուղարկավորությունը:
Հերիքնազ Գալստյանը ծնվել է 1959 թ. Երևանում: 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը, Արա Հարությունյանի արվեստանոցը։ Մասնակցել և կազմակերպել է բազում խմբակային ցուցահանդեսներ։
Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը աշխարհի հետ շփվելու իր ուրույն լեզուն ուներ։ Ուղղությունը, որում ստեղծագործում էր, նա անվանում էր էթնոմոդեռն։ Թեմաները հավերժական էին՝ բնություն, մարդ, կյանք, հայրենիք։