23/01/2015 12:00
Ա. Բախշյան. Տարոն Մարգարյանի ու իր խորհրդականի պատին չեմ կարողանում դնել անհրաժեշտ տեղեկություն
Ինչո՞ւ են փակ Տարոն Մարգարյանի և իր խորհրդական պարոն Մերթարջյանի Facebook-յան էջերը և չեմ կարողանում իրենց պատին դնել անհրաժեշտ տեղեկությունն այն դեպքում, երբ վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ինքը՝ քաղաքապետը կոչ արեց հետևել սոցցանցերում հայտվող ցանկացած տեղեկությանը, որը վերաբերվում է Երևանի խնդիրներին: Իր այս վրդովմունքը Facebook-յան էջում արտահայտել է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, հիշեցնելով` Երևան մայրաքաղաքը էլեկտրոնային կառավարման ոլորտում վերջերս ճանաչվել է 5-րդը , իսկ էլեկտրոնային կառավարման ոլորտում նաև սոցցանցերի տեղեկությունների հիման վրա քաղաքապետարանի ընդունած որոշումները մոնիթորինգի ժամանակ ցուցանիշ կարող է դիտվել.
«Հետևապես, անհամատեղելի են Երևանի քաղաքապետի վերոնշյալ կոչերն ու այս պահին իր էջին տեղեկություն ուղարկելու անհնարինության փաստը: Խնդրում եմ արձագանքեք»,- գրառել է նա: