23/01/2015 20:03
Աշոտ Քոչարյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված ջանքերը
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին նախօրեին ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու բարեկամ երկրների միջև առկա երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր, ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նաբիհ Բըրրիի խնդրանքով Աշոտ Քոչարյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը:
Անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև Լիբանանի ներքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին: