23/01/2015 14:51
Արա Պապյան. Պետք է հստակեցնել, թե որն է Ցեղասպանության ճանաչման նպատակը
Հայ-թուրքական հարաբերություններն այսօր ավելի շատ դիտարկվում են Արևմուտք-Թուրքիա, Արևելք-Թուրքիա, անգամ թուրք-քրդական հարաբերությունների համատեքստում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն՝ ընդգծելով, որ այսպիսով տուժում է հարաբերությունների բուն՝ հայ-թուրքական հարթակը:
«Մեզ մոտ հիմա պետությունների միջև երկկողմանի հարաբերությունները չեն դիտարկվում»,- ասաց Արա Պապյանը:
Նրա կարծիքով՝ սա զգալիորեն փոխում է նաև միջազգային համատեքստում Ցեղասպանության հարյուրամյակի ընկալումը:
«Մենք չենք կարողացել և չենք էլ կարողանա լուրջ փաթեթ ներկայացնել հարյուրամյակի առիթով: Բացի այդˋ պետք է նախ հստակեցնել, թե որն է եղել Ցեղասպանության ճանաչման նպատակը: Ի վերջո մենք պարզապես ճանաչում չենք ուզում, այլ ուզում ենք համապատասխան փոխհատուցում»,- ասաց Արա Պապյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքները ոչ թե պատմական հայրենիքի տարածքն է, այլ տարածք, որն իրավական փաստաթղթով ՀՀ մասն է կազմում: