23/01/2015 12:45
Արծրուն Հովհաննիսյան. Իրադրությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին մնում է լարված
Իրադրությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»,- գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: