23/01/2015 13:44
Ա. Հովհաննիսյան. Բերդի հոսպիտալում պայքարում են առավոտյան վիրավորված զինվորի կյանքի համար
Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում են հակառակորդի հետ մարտում վիրավորված շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի կյանքը փրկելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: