23/01/2015 17:50
Մին Վոդիում Գյումրու դեպքը սպանության պատճառ է դարձել. Բերման է ենթարկվել 23-ամյա Գրիգորյանը
Մին Վոդիում բերման է ենթարկվել հատուկ ջոկատային Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ հիմնական կասկածյալ Միխայիլ Գրիգորյանը:
«Ռոսբալտը» հիշեցնում է, որ Դմիտրի Սիդորենկոն սպանվել է հունվարի 21-ին Մին Վոդիի կարաոկեներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, որին մասնակցել են հինգ հատուկ ջոկատային ու 25 տեղի բնակիչ: Ականատեսները պատմել են, որ կռիվը սկսվել է Գյումրու ողբերգության մասին քննարկումից:
Ըստ աղբյուրի` նախօրեին իրավապահները բերման են ենթարկել 23-ամյա Միխայիլ Գրիգորյանին, ով արդեն խոստովանական ցուցմունք է տվել: Գրիգորյանի ընկերը` Կարեն Թովմասյանը, ով ևս ծեծկռտուքի մասնակից է, մինչ այս պահը չի հայտնաբերվել: