23/01/2015 16:43
Սեյրան Օհանյանն ու Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշի մարզ
Այսօր ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկնել է Տավուշի մարզի սահամնամերձ գոտի: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը:
«Նախարարը կլինի Մովսես և Չինարի գյուղերում»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ՏԿԱԻ նախարարի այցը սահամանմերձ գոտի վաղուց էր պլանավորած և իրականացվեց հենց հիմա՝ տեղում կրակոցների ու սահմանային անհանգստության հետ կապված:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների Տավուշի մարզ է մեկնել նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: