23/01/2015 18:14
Լույս է տեսել Ֆրենկ Լեմպարդի «Ֆրենկիի արկածները Նյու Յորքում»
«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», նոր գիրք է հրատարակել, որը կոչվում է «Ֆրենկիի արկածները Նյու Յորքում» և վաճառքի կհանվի փետրվարի 6-ին։
Սա ֆուտբոլիստի արդեն 9-րդ գիրքն է։ 2013-ին լույս տեսան միանգամից մի քանի մանկական գրքեր «Ֆրենկիի կախարդական ֆուտբոլը» շարքից, որոնք պատմում էին դպրոցահասակ Ֆրենկիի, նրա ընկերների և Մաքս անունով շան մասին։