23/01/2015 11:36
Առաջիկայում երթուղի դուրս կգա 10 ավտոբուս` հատուկ կարիքներ ունեցողների համար
Շուտով մայրաքաղաքի երթուղիներում կսկսեն գործել հատուկ կարիքներ ունեցողների համար նախատեսված վերելակներով 10 ավտոբուս: Այս մասին Aysor.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին վերելակների տեղադրումը ընթացքի մեջ է և շուտով կհայտարարվի նաև այն երթուղիները, որոնց ավտոբուսները համալրված կլինի հատուկ վերելակներով:
«Բոլոր երթուղիների ընտրութունը կատարվելու է ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքւոմ»,- ասաց Ա. Սարուխանյանը:
Այս տարի նախատեսվում է հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար ևս 10 ավտոբուս կահավորել վերելակներով: