23/01/2015 12:27
Ռուս սահմանապահները թույլ են տվել օրենքի խախտում. Դ. Իոաննիսյան
Ռազմական բազայի տեղակայման պայմանագրում ամրագրված է, որ եթե հակասություններ կան Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրության մեջ, ապա պետք է առաջնորդվել Հայաստանի օրենսդրությամբ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում, անդրադառնալով Գյումրու միջադեպին և մեղադրյալ Պերմյակովի գործին, նման տեսակետ հայտնեց «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ ըստ նախնական պայմանավորվածության, որն ամրագրված է ռազմական բազայի տեղակայման պայմանագրում, ռուս սահմանապայհները չեն կարող խախտել տեղական օրենսդրությունը, ովքեր չեն կարող նաև ներքաշվել որևիցե գործողության մեջ, բացառությամբ՝ հայ-թուրքական, հայ-պարսկական սահմանների պաշտպանության:
Նրա խոսքով՝ թեև ռուսական հատուկ ծառայությունները պնդում են, որ Պերմյակովին բռնել են սահմանը հատելու փորձի ժամանակ, իսկ դեպքից 9 օր անց կողմերից որևէ մեկը քրեական գործ չի հարուցել՝ սահմանը հատելու անավարտ փորձի համար, կարելի է ենթադրել, որ իրականում Պերմյակովիը սահմանը չի էլ փորձել սահմանը հատել: «Փատորեն, Պերմյակովը փորձել է թաքնվել Բայանդուր գյուղում: Դրա մասին են վկայում նաև մամուլի որոշ հրապարակումներ, որտեղ նաև այդ մասին գյուղացիներն են վկայում»,- նկատեց Իոաննիսյանը:
Նրա համոզմամբ՝ այստեց կա օրենքի կոպիտ խախտում, որը թույլ են տվել հենց ռուս սահմանապահները, ովքեր իրավունք չունեին նրան բռնելու և ռուսական կողմին հանձնելու:
«Երեկ ՀՀ գլխավոր դատախազը ևս հաստատեց, որ ռուս սահմանապահները պարտավոր էին անմիջապես այդ մասին հայկական կողմին տեղյակ պահել: Պերմյակովը, համենայնդեպս, փորձել է հատել հայ-թուրքական սահմանը, որի մասին պարտավոր էին տեղյակ պահել նաև ԱԱԾ-ին: Պայմանագրի 5-րդ հոդվածն ասում է, որ սահմանապահները անհետաձգելի գործողությունները, որոնք իրականացվում են մինչև հայկական կողմի ժամանելը, իրենց գործողությունները համապատասախանեցնում և իրականացնում են ՀՀ օրենսդրության համաձայն: Իսկ սահմանապահների արարքը փաստում է այն մասին, որ նրանք թույլ են տվել օրենքի խախտում»,- հատարարեց նա՝ նշելով, որ թեև չկան տեղեկություններ, որ այս մասին ռուս սահմանապահները տեղյակ պահել են ԱԱԾ-ի, թե ոչ, բայց հայկական կողմին չհանջնելր օրենքի կոպիտ խախտում է, որը լուրջ հակասում է նաև Հայաստանի ազգային անվտանգությանը: