23/01/2015 16:10
Սահմանում տիրում է այն վիճակը, որն ամեն տարի եղել է. Թևան Պողոսյան
Սահմանում տիրում է այն վիճակը, որն ամեն տարի եղել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյան:
«Ինձ թվում է, որ մեր խնդիրն է անթույլատրելի դարձնենք այն»,- շարունակեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այս իրավիճակը կանխատեսելի էր:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորն ասաց, որ 2015 թվականը ունի իր յուրահատուկ «մեսիջը» և, բնականաբար, Ադրեբաջնն իր գործընկեր Թուրքիային պետք է օգնի:
«Հայակական կողմը պետք է գիտակցի, որ սահմանում միշտ էլ լարված է եղել և աս տարի այն կկրկնապատկվի: Մենք էլ, բնականաբար, պետք է պատրաստ լինենք ու գիտակացված քայլեր իրականացնենք: Մենք պետք է ոգեշնչենք մեր զինվորին, որպեսզի նա կարողանա լինի նախահարձակ, նախաձեռնող ու կարողանա սահմանը ամուր պահել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Թուրքիան այսօր փորձում է իր վրա ուշադրություն սևեռել, իսկ այս միջադեպերն առաջին վարժությունները չեն նրա համար, որ տեղի են ունենում:
«Պետք է լինենք պատրաստ իրավիճակի սրմանը: Աղոթքների փոխարեն պետք է անցնենք գործի»,- ասաց նա: