Պետական անտարբերության մատնված ճակատագիր. «Ես Հեպատիտ C-ով հիվանդ եմ»

23/01/2015 11:48

Պետական անտարբերության մատնված ճակատագիր. «Ես Հեպատիտ C-ով հիվանդ եմ»


52-ամյա Գոհարը (անունը փոխված է) 2013թ-ի դեկտեմբերին բոլորովին պատահական հայտնաբերեց, որ Հեպատիտ C-ով հիվանդ է.
«Բոլորովին այլ խնդիրով դիմեցի բժշկի, նշանակվեց արյան անալիզ, որը որոշակիորեն անհանգստացրեց մասնագետին ու նա խորհուրդ տվեց ստուգվել կոնկրետ Հեպատիտ C- ի դեմ… արդյունքը դրական էր»,- Aysor.am-ին պատմեց Գոհարը:

Ինչպես և ցանկացած հիվանդության դեպքում, որը հայտնաբերում ես պատահաբար, կյանքն այդ պահից բաժանվում է երկու մասի` մինչ ախտորոշման հայտնումն ու դրանից հետո: «Մինչ»-ը` մի կյանք է, երբ դու ազատ ես, անհոգ կամ հոգսերով, ինչպես և ողջ մարդկությունը, իսկ «հետո»-ն` կյանք, որն իր դժվարություններով հանդերձ ստիպում է հասկանալ, թե որքան խոցելի ես: Անսպասելի խոցելի.

«Արյան անալիզները թանկ էին, բայց այն, ինչ սպասում էր հետո, ուղղակի թևաթափ անող իրականություն է…. քաշքշուկ, մի մասնագետից մյուսի մոտ գնալ, փորձել հասկանալ, թե ինչ բուժում է պետք և ինչպես է այն իրականացվում: Խնդիրը նաև նրանում էր, որ բազմապիսի կարծիքներ ու տեսակետներ էին հնչում ու մի պահ ես նույնիսկ մտածեցի, թե որքան խոցելի են ինձ պես այս հիվանդությանն առերեսված մարդիկ, որովհետև թյուր կարծիքներն ու կարծրատիպերը ուղղակի խեղդում են»,- ասաց մեր զրուցակիցը: Ամենաահավորն այն է, շարունակեց Գոհարը, որ մեծամասամբ հնչում էր, ինչպես դատավճիռ, այն արտահայտությունը, թե Հեպատիտ C-ն չի բուժվում, բայց բարեբախտաբար դա այդպես չէ: Բուժում կա, այն արդյունավետ է, եթե ժամանակին է սկսվել ու ճիշտ է ընթանում, ուղղակի ամենալուրջ խնդիրն այն է, որ բուժումը շատ թանկ է: Եվ ահա այստեղ է, որ մարդը հասկանում է, թե որքան լքված է պետության կողմից, որքան պետությունը, ասաց Գոհարը, հոգ չի տանում ու կարծես չի էլ ուզում տանել իր քաղաքացու մասին.

«Զարգացած պետություններում նմանատիպ հիվանդությունների բուժումը պետությունը վերցնում է իր վրա, եվրոպական երկրներում դա այդպես է, քանի որ պետությունը հստակ գիտակցում է` Հեպատիտ C-ն վարակիչ է: Իսկ վարակի դեմն առնելու կարևորագույն գրավականը այն հսկողության տակ պահելն ու կանխարգելելն է. բուժումը հենց կանխարգելիչ լավագույն միջոցն է: Բայց Հայաստանում որևէ հոգածություն  չկա, առողջապահության նախարարությունից ասացին, որ պետպատվեր ու աջակցություն ցուցաբերվում է միայն այն հիվանդներին, որոնք սոցիալապես անապահով են ու ներառված համապատասխան համակարգում… հասկանալի է, որ բոլորը չեն կարող լինել այդ համակարգում, ու ծանր բեռը մնում է իրենց»:

Գոհարը բուժումն իրականացնում է Pegasys դեղորայքի միջոցով, որը համարվում է արդյունավետ դեղամիջոց ու ընդունված է աշխարհում, մինչդեռ շատ դեղամիջոցներ, որ առաջարկվում են որպես բուժման միջոց, դեռ հաստատված չեն և գտնվում են փորձարկման շրջանում: Pegasys-ը, սակայն, բավականին թանկ արժե. Հեպատիտ C-ի բուժման կուրսը կազմում է 16 կամ 24 շաբաթ, իրականացվում է շաբաթը 1 ներարկումով, տվյալ դեղամիջոցի 1 սրվակն արժե 142 հազար դրամ: Այսինքն` 24 շաբաթ բուժվելու դեպքում միայն դեղամիջոցի համար հիվանդին անհրաժեշտ է 3.5 մլն դրամ` չհաշված բավականին թանկարժեք արյան անալիզները (օրինակ, մեկ համալիր անալիզը, որ հանձնել է Գոհարը, արժեցել է 220 հազար դրամ), որ պարտադիր են ու պարբերական , չհաշված նաև մյուս հավելյալ ծախսերը, որ կապված են հիվանդության ընթացքի հետ.

«Նախօրեին լսեցի, որ առողջապահության նախարարը Քաջարանի դեպքի մասին խոսելիս հանգիստ տոնով ասաց, որ Հեպատիտ C-ն բուժվում է…. այո’, բուժվում է եվրոպական երկրներում, երբ պետությունն այդ խնդիրն իր վրա է վերցնում: Բայց մեր երկրում քանի՞ քաղաքացի կարող է իրեն թույլ տալ նվազագույնը 3.5 մլն դրամ գումար ունենալ բուժվելու համար»,- նշեց Գոհարը:

Հայաստանը, ըստ մեր զրուցակցի, անգամ առողջապահական մակարդակում պատրաստ չէ Հեպատիտ C-ով հիվանդներին թեկուզ հոգեբանորեն աջակից լինել: Մի հասարակ օրինակ. երբ ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու կարիք կար, Գոհարը բարեխղճորեն զգուշացնում էր կլինիկաներին, որ Հեպատիտ C-ով հիվանդ է և հետաքրքրվում` պատրա՞ստ են արդյոք նրան սպասարկել: Մի մասը ասում էին, որ խնդիր չկա, բայց անժամկետ զբաղված են ու տեղ չունեն, իսկ մյուսները անմիջապես մերժում ինչ-որ պատճառաբանությամբ: Ու ստացվեց այնպես, որ բոլոր կլինիկաները հրաժարվեցին Գոհարին սպասարկել.

«Ի վերջո, ես ստիպված էի ուղղակի չզգուշացնել, որ նման խնդիր կա: Այսինքն` մեր ստոմատոլոգիական կլինիկաները ընդհանրապես պատրաստ չեն, չունեն այդ սարքավորումները, որովհետև դրանք թանկարժեք են …. Դրա համար կլինիկաները գերադասում են, կներեք արտահայտությանս համար, «ցրել» հիվանդին. դա էլ բարեխիղճ գտնվելու արդյունքն է»,- ասաց նա ու ավելացրեց, որ բարեխիղճ գտնվելուց զատ շատ-շատերը պարզապես չգիտեն, որ Հեպատիտ C-ով հիվանդ են, վարակի կրող են, երբեմն նաև տարիներով` նույն ինքը, Գոհարը, այդ մասին տեղեկացել է բոլորովին հանկարծակի.

«Խնդիրները իսկապես շատ են. պետական մակարդակում անտարբերություն է տիրում, սեփական քաղաքացուն խնդրի հետ միայնակ թողնելը, ցավոք, նորմալ է Հայաստանում, ու հիմա էլ այս դեպքը…. Ահավոր է»,- հավելեց Գոհարը:

Մեկ այլ ու լուրջ խնդիր է այն, որ անգամ առողջապահության նախարարությունը հստակ թիվ չի կարող ներկայացնել, թե ինչ թիվ է կազմում Հայաստանում Հեպատիտ C-ով հիվանդների թիվը. Նախ, որովհետև նրանցից շատերն էլ չգիտեն, որ հիվանդ են, երկրորդն էլ շատերը, արդեն գիտակցված, հաշվառման չեն կանգնում, քանի որ այդ դեպքում մի շարք խնդիրների են բախվում: Գոհարն, օրինակ, հաշվառման չի կանգնել, քանի որ աշխատանքը կորցնելու խնդիր կունենար . եթե աշխատավայրում իմանան իր հիվանդության մասին, ասում է  նա, ապա առանց մեկ վայրկյան վարանելու կհեռացնեն, քանի որ մեր հասարակությունում չկա այն գիտակցումը, որ հիվանդությունը միայն արյան միջոցով է վարակվում, անգամ սեռական ճանապարհով վարակվելու հավանականությունը շատ փոքր է (3%):

Նշենք, որ Հեպատիտ C-ի միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում։ Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը։ Այս վիրուսով վարակվողների 80%-ի մոտ խրոնիկական վարակ է առաջանում։[Վարակման առաջին 10 տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում, չնայած խրոնիկական C լյարդաբորբը կարող է հոգնածության զգացում առաջացնել։ Հեպատիտ C-ն լյարդի ցիռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ։ Շուրջ 10–30% դեպքերում ցիռոզը զարգանում է 30 և ավելի տարի անց։  Լյարդի ցիռոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը 20 անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3% տոկոս։  Լյարդի ցիռոզի դեպքերի 27%-ը, և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը հեպատիտ C-ի հետևանք է։
 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին