23/01/2015 16:32
ԲՀԿ խորհրդաժողովը կկայանա փետրվարի 5-ին
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը» տեղի է ունենալու փետրվարի 5-ին՝ «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում:
Այս մասին հայտարարություն է տարածել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։
Aysor.am-ի թղթկցի հետ զրույցում վերջինս նշեց, որ մասնակցելու են բոլոր այն ուժերը, որոնք հունվարի 20-ին ստորագրել են համապատասխան համաձայնագիրը: Դրանց թիվը հասնում է մոտավորապես 10-ի: Իսկ, թե որո՞նք են այդ ուժերը, Ի. Տոնոյանը չմասնավորեցրեց: