24/01/2015 12:31
Tata Steel. Սամվել Սևյանը ոչ-ոքի է խաղացել
Հոլանդիայում ավարտին է մոտենում «Tata Steel» շախմատային փառատոնը, որի A մրցաշարին մասնակցում է Լևոն Արոնյանը, իսկ B մրցաշարին՝ ԱՄՆ-ն ներկայացնող 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սևյանը։
Պատանի շախմատիստը 11-րդ տուրում սպիտակ խաղաքարերով մրցել է Ավստրալիան ներկայացնող միջազգային վարպետ Արի Դալեի հետ։ Պարտիան ավարտվել է խաղաղ արդյունքով։
Այս տուրից հետո Սևյանը վաստակել է 6 միավոր և գտնվում է 5-րդ տեղում։ Առաջատարը Չինաստանը ներկայացնող Յի Վեյն է, ով ունի 9 միավոր։
Հաջորդ տուրում Սևյանին (2511) լուրջ փորձություն է սպասվում։ Նա սև խաղաքարերով մրցելու է Դավիդ Նավարայի (2729) հետ, ով ոնի 8.5 միավոր և գտնվում է երկրորդ տեղում։