24/01/2015 16:40
Գողություն՝ «Քոֆի շոփ» սրճարանից (Տեսանյութ)
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 2015թ. հունվարի 15-ին «Քոֆի շոփ» սրճարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը, որը պարունակում է նաև դեպքի օրը տվյալ սրճարանում կատարված իրադարձությունների տեսաշարը։
Քննության տվյալներով՝ հափշտակվել է արծաթյա զարդ և կանխիկ գումար՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի գույքային վնաս:
Ովքեր ճանաչում են տեսագրության մեջ պատկերված երիտասարդին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: