24/01/2015 10:00
Ավետիսյանների տան բակում շշերով ջուր է եղել. Պերմյակովի՝ ջուր խմելու պատմությունը ջնջվում է. «Առավոտ»
ԱԺ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Գյումրու ողբերգական դեպքերին՝ ասել է, որ կատարվածի հետ կապված ինքը շատ հարցեր ունի, որոնց պատասխանները չի ստացել: Օրինակ` արդյոք Պերմյակովը մենա՞կ է գործել. «Այն, ինչ պաշտոնապես հրապարակվել է, թե նա ունեցել է խնդիր, զորամասը լքել է, որոշել է փախուստի դիմել և գնալ Թուրքիա, այդ ընթացքում ծարավ է եղել, որոշել է ջուր խմել և գնացել է ոչ թե Թուրքիայի կողմ, այլ դեպի քաղաքի կենտրոն, հետո իբրև թե վախեցել է, դանակով սպանել է մանուկին: Այս վարկածը հավատ չի ներշնչում»:
Զարուհի Փոստանջյանը ուշադրություն է հրավիրել մի հանգամանքի վրա. «Ավետիսյանների տան բակում շշերով ջուր է դրված եղել: Պերմյակովը, եթե նույնիսկ ընդունենք, որ ծարավ է եղել, չէր կարող այդ շշերը չնկատել ու դուռը բացեր, մտներ ներս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: