24/01/2015 10:45
Արծրուն Հովհաննիսյան. Առաջարկում եմ Ադրբեջանում ինտերնետը համընդհանուր անջատել
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական բլոկադային: Նա գրել է.
«Քանի որ սեփական ժողովրդից իրականությունը թաքցնելու ճանապարհը միշտ տանում է փակուղի, ապա Ադրբեջանական իշխանություններին առաջարկում ենք չսպասել մինչև իրավիճակը կրկին իրենց վերահսկողությունից դուրս գա, այլ միանգամից անցնել Ադրբեջանում ինտերնետի համընդհանուր անջատմանը: Իսկ եթե չգիտեն դա ոնց անել, ապա մեր ֆանտազիան բավարարում է, որ օգնենք այդ գործում»: