24/01/2015 13:52
Ի. Ռոդնինա. Եկել ենք Գյումրի, որպեսզի մեր ցավակցությունը հայտնենք ամբողջ հայ ժողովրդին
Ռուսական «Վեստի.ռու»-ն անդրադարձել է ռուս պատգամավորների այցին Գյումրի: Նշվում է, որ Պետական Դումայի պատգամավորները ժամանել են Գյումրի նախօրեին և այցելել Ավետիսյան ընտանիքի սպանված անդամների շիրիմներին, ծաղիկ դրել:
Պատգամավոր Իրինա Ռոդնինան հայտնել է, որ ՊետԴումայում ուշադրության կենտրոնում կպահեն հետաքննության ընթացքը.
«Մենք եկել ենք Գյումրի, որպեսզի մեր ցավակցությունը հայտնենք ամբողջ հայ ժողովրդին»,-ըստ աղբյուրի՝ ասել է ռուս պատվիրակը: