24/01/2015 14:46
Հալեպ քաղաքում կրկին հրթիռակոծություն է գրանցվել
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում հունվարի 23-ին հրթիռակոծվել է Թիլել հայտնի փողոցը, որտեղ գտնվում է Հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանն ու աթոռանիստ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Բերիո լուրերի Facebook-յան էջից:
Միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել երեկ՝ կեսօրից հետո, գրանցվել են զոհեր և վիրավորներ:
Զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռն ընկել է Կաթողիկե առաջնորդարանի ու եկեղեցու մոտ, ինչի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, գրանցվել են վիրավորներ, վնասվել են շրջանում գտնվող շենքերը՝ բնակարաններ, խանութներ ու ավտոմեքենաներ:
Հիշեցնենք, որ այս տարվա մեջ նույն շրջանում նման միջադեպ գրանցվել էր հունվարի 9-ին: Տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով վնասվել էր Հայ կաթողիկե առաջնորդարանին կից գտնվող Սրբուհի Ռիթա եկեղեցին, որի մի մասը քանդվել էր: