24/01/2015 14:05
Ռուս թոշակառուներին համակարգչային հմտություններ կսովորեցնեն
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է չաշխատող կենսաթոշակառուներին համակարգչային հմտություններ սովորեցնել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնական կայքին:
Նշվում է, որ սոցիալական նոր այս ծրագիրը իրականացվելու է Կենսաթոշակային հիմնադրամի համաֆինանսավորմամբ և նպատակ ունի համակարգչային հմտություններ սովորեցնել թոշակառու չաշտաող քաղաքացիներին, որպեսզի նրանց հեշտ լինի օգտվել պետական տեղեկատվական ռեսուրսներից ու էլեկտրոնային պետական ծառայություններից: