24/01/2015 16:20
Շիրխանյան. Ռուսական ռազմաբազան այստեղ տեղակայված է անվտանգության համար
Վերջին դեպքերից հետո ռուսական ռազմաբազայում պաշտոնատար անձանց փոփոխություն կլինի, շատ մարդիկ կպատժվեն և պատասխանատվությունն ավելի կմեծանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպիման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ չբացառելով, որ Գյումրու դեպքերը, հնարավոր է, կազմակերպված էին:
«Եվ հենց այդ պատճառով էլ հիմա սրվել են հարաբերությունները»,- ասաց Վահան Շիրխանյանը:
Նրա խոսքով՝ ռուսական բազան Հայաստանից հեռացնելու վերաբերյալ կոչերը սադրանքներ են, քանի որ այն այստեղ տեղակայված է անվտանգության համար:
«Իսկ ցանկացած երկրի համար կարևորն ազգային անվտանգությունն է»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը՝ ավելացնելով.
«Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ այսօր պահում են ռուս սահմանապահները, և այն մարդկանցից, ովքեր ասում են, թե ու՞մ է պետք այդ բազան, ոչ մեկը չի գնա և չի կանգնի այդ սահմանին»: