24/01/2015 15:57
Տավուշում հակառակորդը նորից դիվերսիայի փորձ է արել. Հայկական կողմը կորուստներ չունի
Այսօր՝ ժամը 12:00 -ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: