24/01/2015 09:48
«Ցավդ տանեմ, Հայաստան». ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպանն անդրադարձել է Գյումրու դեպքերին
«Ժամանակի» փոխանցմամբ՝ Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն անդրադարձնել է Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությանը: «Վերջին օրերին Հայաստանը ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ հունվարի 12-ին տեղի ունեցած հայ ընտանիքի սպանությունից, որը կատարել է Հայաստանում Գյումրու ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը»,- գրել է նա:
«Մենք՝ ուկրաինացիներս, ովքեր Ղրիմի իրադարձությունների պատճառով հասկացանք ՌԴ հետ «բարեկամության» իսկական արժեքը մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին՝ կապված Ավետիսյանների ընտանիքին վրա հասած արյունալի վշտի հետ: «Ցավդ տանեմ»,- նման դեպքերում այդպես են ասում Հայաստանում: Ցավդ տանեմ, Հայաստան…»: