24/01/2015 13:26
Ադիբեկյան. Պերմյակովին կա՛մ ցմահ կդատապարտեն, կա՛մ նա կհայտնվի հոգեբուժարանում
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ՝ դրական է այն, որ Հայաստանի ընդդիմությունը չքաղաքականացրեց Գյումրու միջադեպը: Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը հասկանում են, որ քաղաքական ոլորտում հարաբերությունների սրացումը բացասական հետևանքների կհանգեցնի:
«Նման միջադեպերը սովորաբար վնասակար հետևանքներ են ունենում: Միայն ՌԴ գողական աշխարհում առաջին տեղը ռուսներն են, որոնց հաջորդում են վրացիները, հետո ուկրաինացիները, այնուհետև գալիս են հայերը: Դա առիթ չպետք է լինի, որ մեզ հետապնդեն: Պետք է սխալներից դասեր քաղենք, իսկ հանցագործ աշխարհից հեռու մնանք: Հանցագործները հոգեկան շեղումներ ունեն և չի բացառվում, որ ոչ այնքան ակնառու հոգեկան խնդիրներ ունեցողի մոտ բանակում այդ խնդիրները ավելի սրվեն: ՌԴ բանակի հանցագործությունների տասը տոկոսն արվել է հարբած վիճակում: Իմ ծառայության ժամանակ մի շարքային սպանեց սպայի, որն ընդամենը պահանջում էր կարգապահ լինել»,- մանրամասնեց նա:
Գալով Պերմյակովին՝ սոցիոլոգը կարծիք հայտնեց, որ նա կամ կհայտնվի հոգեբուժանաում, կամ նրան ցմահ կդատապարտեն: