24/01/2015 09:28
Փոխադարձ կսմիթներից ավելի կարևոր թեմա` այն, ինչ կատարվում է մեր սահմանների. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.«Երեկ նորից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է հիմնականում ճիշտ բաներ, եթե, իհարկե, վերանանք այն հանգամանքից, թե ով է այդ ճիշտ բաներն ասողը: Մոտակա 2-3 շաբաթում այդ հարցազրույցը քննարկվելու է երկրորդ նախագահի համակիրների և «չուզողների» կողմից, իսկ քաղաքագետները գուշակություններ են անելու Քոչարյանի հետագա ծրագրերի վերաբերյալ: Բայց կարծում եմ` այսօր կա շատ ավելի կարևոր թեմա` այն, ինչ կատարվում է մեր սահմաններին: Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ` հակառակորդի սադրանքները ոչ միայն չեն դադարելու, այլև ավելի հաճախակի ու լայնածավալ են դառնալու:
Ինչ մնում է քաղաքական գործիչների փոխադարձ կսմիթներին և խարդավանքներին, ապա դրանք նորմալ երևույթ են: Թող զբաղվեն, եթե ուրիշ գործ չունեն»: