24/01/2015 20:41
Հակառակորդը գնդակոծել հայկական դիրքերը. Մերոնց պատասխանից ոչնչացվել է 2 ադրբեջանցի զինծառայող
Aysor.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզում հունվարի 24-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից և պատժիչ գործողություններից հետո` ժամը 17.00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրկին ակտիվություն է ցուցաբերել և գնդակոծել հայկական դիրքերը:
Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով հայ դիրքապահները ստիպված են եղել պատասխան կրակ բացել, ինչի արդյունքում ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈւ ևս երկու զինծառայող: