24/01/2015 09:41
«Օջախում» ծեծկռտուք է տեղի ունեցել «Սաքուլիկի» ու քաղաքապետի արարողակարգի ծառայության ղեկավարի միջև
«Հրապարակը» գրել է. «Օրեր առաջ «Օջախ» ռեստորանում կայացած ՀՀԿ տարեկան քեֆի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել Տնտեսագիտական համալսարանի տխրահռչակ պրոռեկտոր, Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Սևակ Խաչատրյանի` հայտնի «Սաքուլիկի», և քաղաքապետի արարողակարգի ծառայության ղեկավարի միջև:
Ինչպես նշեցին մեր աղբյուրները, քաշքշուկը շարունակել են դահլիճից դուրս: Զինված տաքգլուխ պրոռեկտորին և նրա «սաքուլիկներին» հանդարտեցնելու են եկել քաղաքապետն ու Կարեն Ավագյանը»: