24/01/2015 15:33
Սեյրան Օհանյանը միշտ էլ ճիշտ որոշումներ է կայացնում. ՊՆ նախկին փոխնախարար
«Հայաստանը գտնվում է ինֆորմացիոն պատերազմի դաշտում և ունի լուրջ թշնամիներ, որոնք աշխատում են ամեն կերպ թուլացնել Հայաստանի ռազմական ուժը, դաշնակցային հարաբերություները, հետևաբար պետք չէ մոռանալ տեղեկատվական հոսքերի մասին»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Հրադադարի պայմանների խախտումը, նրա խոսքով, պատերազմական գործողություններ չի կարելի համարել: «Պատերազմը մասշտաբային առումով այլ է, պարզապես դիվորսիոն գործություններն են ավելացել, որոնք դեռ կշարունակվեն»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ Վ. Շիրխանյանը նկատեց, որ Հայաստանի ամենամեծ խմնդիրը դա միասնականությունն է, սակայն հայը միշտ էլ կարողացել է ապացուցել, որ օրհասական պահերին կարողանում է միավորվել: «Միասնական հայությունն անպարտելի է: Ինքս անձամբ վստահում եմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և կարծում եմ՝ նա միշտ էլ ճիշտ որոշումներ է կայացնում»,- ասաց նա: