26/01/2015 20:31
«Յուվենթուսի» հետաքրքրությունը Մխիթարյանի հանդեպ աճել է
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրության շրջանակում։ «Ծեր Սինյորան», որը մտադիր է հունվարին համլրվել հարձակվողական ոճի կիսապաշտպանով, չի կարողացել համաձայնության գալ հոլանդացի Ուեսլի Սնեյդերի հետ և այժմ դիտարկում է այլ տարբերակներ։
Նշենք, որ Մխիթարյանի տրանսֆերի իրականության շանսերը ներկայումս ցածր են գնահատվում։