26/01/2015 18:42
Ավետիսյանների հաշվեհամարի գումարը կուղղվի նրանց գերեզմանների բարեկարգմանը
Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած` Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի` 6-ամսյա Սերյոժայի անունով բացված հաշվեհամարին փոխանցված գումարը ուղղորդվելու է Ավետիսյանների գերեզմանոցի շինարարական աշխատանքներին:
Այսօր՝ հունվարի 26-ին, Ավետիսյանների ազգականները հանդիպել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ փաստաբանի, հոգեբանի հետ տարվող աշխատանքները, ինչպես նաև Սերյոժա Ավետիսյանի անունով բացված հաշվեհամարին փոխանցված գումարի տնօրինումը: Ազգականները հայտնել են իրենց որոշումը, որ փոխանցված գումարը ծախսվի Ավետիսյանների գերեզմանոցների վրա: