26/01/2015 16:44
Արժեզրկում. Հայ տնտեսվարողները տուժեցին, սակայն շատերը շահեցին
«Դոլարի կուրսը կարգավորվում է, իսկ շուկայում թանկացումները դեռ շարունակվում են»,- այսօր սպառողկան շուկայի անհիմն թանկացումներից խոսեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիետա Հակոբյանը:
Բանախոսը նշեց, որ դոլար, ռուսական ռուբլի, դրամ տատանումների ժամանակ ՀՀ կենտրոնական բանկը կարողացավ զսպել դրամի արժեզրկումը, բայց որոշ ժամանակ անց դոլարը նորից թանկացավ և շատ տնտեսվարող սուբյեկտներ կորուստներ ունեցան, սակայն շատերն էլ օգտվեցին:
Նրա խոսքով, հայաստանյան շուկայում Ամանորին զգալի թնակացումներ արձանագրվեցին, իսկ ապրանքները ներմուծվել էին մինչև թանկացումները.
«Թանկացման համար իրենց մեղավորությունն ունեն նաև սպառողները, քանի որ ժամանակին չեն արձագանքում և չեն բողոքում: Մարդկանց, կարծես թե, ոչ մի բան չի հետաքրքրում: Թող մեզ դիմեն, մենք էլ կլինենք սպառողների կողքին»: