26/01/2015 12:21
Պատժիչ գործողություններ Արցախում. Հակառակորդն առնվազն 5 կորուստ ունի
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (79 արկ) և ՌՊԳ (21) ու ԱԳՍ (18) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Aysor.am-ի տեղեկություններով՝ հակառակորդի զոհերի թիվն անցյալ երկու օրերի ընթացքում հասել է 5-ի:
Haqqin.az-ը՝ հղում անելով տեղական բլոգերներին, հրապարակել է զոհերից երեքի անունները՝ Զագատալսկի շրջանից զորակոչված Էլշան Էֆենդիև, Շաբրանի շրջանից՝ ենթասպա Սանան Իսաև և Գաջիգաբուլայից Վուգար Գասիմով: