26/01/2015 12:30
Էդվարդ Նալբանդյան. Սայլը, թոզ փչելով, տեղից չես շարժի
Հարց է առաջանում ` ինչո՞ւ Դավութօղլուն կամ այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ սպասում էին հենց 2015թ-ին, որ Դինքի սպանության օրը հայտարարություն անեն: Ինչպե՞ս դա կարելի է բացատրել, երբ ութ տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան բացահայտել այդ սպանությունը ու հիմա ինչ-որ հայտարարություններ անում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարի խոսքով` թուրքական իշխանությունները առնվազն վերջին հինգ-վեց տարիների ընթացքում մեծ հնարավորություն ունեին սկիզբ դնել հայ և թուրք ժողովուրդների մերձեցման գործընթացը, բայց, ավաղ, շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը.
«Մի առիթով ես խորհուրդ էի տվել խոսքերից անցնել իրատեսական քայլերի. Սայլը, թոզ փչելով, տեղից չես շարժի»,- ընդգծեց նա: