26/01/2015 12:40
ԱԳՆ-ն՝ իր լռության մասին. «Ճառ ասել, թե զանգ կախել. նախընտրում եմ երկրորդը»
ԱԳՆ-ի կողմից լինում է արձագանք, բայց դա դիվանագիտական գործընթաց է, որը միշտ չէ, որ լուսաբանվում է: Նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով շփման գծում լարվածությանը և հարցին, թե ինչու է ԱԳՆ-ն լռում նման դեպքերում, նման պատասխան տվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Վերջին ամիսների ընթացքում առնվազն մի քանի այդպիսի արձագանք է եղել: Մենք անում ենք անհրաժեշտ գործողություններ, թեև ոմանք դա պատկերացնում են աղմուկ անել: Եթե այստեղ խոսքը «ճառ ասելու, թե զանգ կախելու» մասին, ես նախընտրում եմ երկրորդը»,- ասաց նախարարը: