26/01/2015 15:15
Զինծառայողներ Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը Նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Նույն զորամասի շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: